Հոպլյա՛, հեքիաթ․ Իր գլխի տեր կատուն
Այս բանը պատահել է այն ժամանակ, երբ ընտանի կենդանիները դեռ վայրի էին և մարդը նույնպես: Նրանք ապրում էին վայրի անտառներում:
Բոլոր վայրի կենդանիների մեջ, ամենից վայրին, կատուն էր:
Նա իր գլխի տերն էր, ման էր գալիս ուր ուզեր ու բոլոր տեղերն էլ նրա համար համահավասար էին:
Մարդը դուրս եկավ վայրենի դրությունից, երբ հանդիպեց կինարմատին:Կինարմատը գտավ չոր քարայր, ավազ փռեց հատակին և խարույկ վառեց իր քարայրի խորքում :
Վայրի Շունը առավ խորոված մսի հոտը և վազեց քարայրի մոտ:
-Վայրի անտառի վայրի գազան, օգնիր ցերեկը իմ ամուսնուն որս անելիս և պահիր գիշերը այս այրը, այն ժամանակ ես քեզ ինչքան ուզես ոսկոր կտամ,-ասաց շանը կինարմատը: Եվ շունը համաձայնեց ծառայել մարդուն:
Հաջորդ օրը, չորացրած խոտի հոտը առնելով, վայրենի Ձին
եկավ քարայրի մոտ:
-Վայրի անտառի վայրի գազան. ծռիր քո գլուխը և ինչ որ տալիսեմ, կրիր մեջքիդ վրա, այն ժամանակ օրական երեք անգամ ես քեզ կանաչ խոտ կտամ,- ասաց ձիուն կինարմատը: Եվ Ձին համաձայնեց ծառայել մարդուն:
Հաջորդ օրն էլ կովը եկավ և խոստացավ ամեն օր կաթ տալ այդ հրաշալի խոտի փոխարեն:
Վերջապես կատուն էլ եկավ, բայց նա չհամաձայնվեց ծառայել
մարդուն: Նա կինարմատի հետ պայման կապեց:Եթե արժանանա կնոջ
գովասանքին, ապա կմտնի քարայր և կաթ կխմի: Կատուն խելացի էր և արժանացավ կինարմատի գովասանքին:Նա խաղաց մանուկի հետ, բռնեց այր մտած մկանը:
Մարդն ու շունը որսից վերադարձան և իմացան այդ պայմանի մասին: Մարդը իր պայմանը կապեց կատվի հետ: Եթե կատուն խանգարի նրան և աղմկի գիշերը, ապա մարդն իր կոշիկը կնետի կատվի վրա:
Այդպես էլ պատահեց: Գիշերով կատուն մկների հետևից վազելով շրջեց ամանները և մարդը նրա վրա նետեց իր կոշիկը:
Կատուն լքեց քարայրը և մնաց իր գլխի տեր Կատուն: