Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Իր գլխի տեր կատուն

Այս բանը պատահել է այն ժամանակ, երբ ընտանի կենդանիները  դեռ  վայրի էին  և  մարդը  նույնպես: Նրանք   ապրում էին   վայրի անտառներում:
Բոլոր վայրի կենդանիների մեջ, ամենից վայրին, կատուն էր:
Նա իր գլխի տերն էր, ման  էր  գալիս  ուր ուզեր ու   բոլոր   տեղերն էլ նրա համար համահավասար էին:
Մարդը դուրս եկավ վայրենի դրությունից, երբ հանդիպեց կինարմատին:Կինարմատը գտավ չոր քարայր,  ավազ   փռեց հատակին և խարույկ վառեց իր քարայրի խորքում :
Վայրի Շունը առավ խորոված մսի հոտը և վազեց քարայրի մոտ:                                                                   

-Վայրի անտառի վայրի գազան, օգնիր ցերեկը իմ ամուսնուն   որս   անելիս   և   պահիր   գիշերը    այս   այրը,   այն   ժամանակ ես քեզ ինչքան ուզես ոսկոր կտամ,-ասաց շանը կինարմատը: Եվ շունը համաձայնեց  ծառայել մարդուն:
Հաջորդ օրը, չորացրած խոտի հոտը առնելով, վայրենի Ձին 
եկավ  քարայրի մոտ:                                 

-Վայրի անտառի վայրի գազան. ծռիր քո գլուխը և ինչ որ տալիսեմ, կրիր   մեջքիդ վրա, այն   ժամանակ   օրական երեք   անգամ ես  քեզ կանաչ խոտ կտամ,- ասաց ձիուն կինարմատը: Եվ Ձին  համաձայնեց  ծառայել մարդուն:
Հաջորդ օրն էլ կովը եկավ և խոստացավ ամեն օր կաթ տալ այդ հրաշալի խոտի փոխարեն:
Վերջապես կատուն էլ եկավ, բայց նա չհամաձայնվեց ծառայել 
մարդուն: Նա կինարմատի հետ պայման կապեց:Եթե արժանանա կնոջ 
գովասանքին, ապա կմտնի քարայր և կաթ կխմի: Կատուն խելացի էր և արժանացավ կինարմատի գովասանքին:Նա խաղաց մանուկի հետ, բռնեց այր մտած մկանը:
Մարդն ու շունը որսից վերադարձան և իմացան այդ պայմանի մասին: Մարդը իր պայմանը կապեց կատվի հետ: Եթե կատուն խանգարի նրան և աղմկի գիշերը, ապա մարդն իր կոշիկը կնետի կատվի վրա:
Այդպես էլ պատահեց: Գիշերով կատուն մկների հետևից վազելով շրջեց ամանները և մարդը նրա վրա նետեց իր կոշիկը:
Կատուն լքեց քարայրը և մնաց իր գլխի տեր Կատուն:

Ցուցադրել ավելի
Back to top button