Հայրիկի դասերը

Երեխաների մոտ չենք վիճում

Որքան էլ ընտանիքը լինի համերաշխ, որքան էլ հայրիկն ու մայրիկը լինեն սիրով, միմյանց նայեն հիացած աչքերով, իրար միայն ջան ասեն ու ջան լսեն՝ միևնույն է, գալիս է մի օր, երբ ինչ-ինչ հարցերի շուրջ փոքր, աննշան, միջին, երբեմն էլ՝ մեծ տարաձայնություններ են առաջանում։
Ասածս հետևյալն է՝ սկզբունքային խոսակցություն, որը կարող է բերել վեճի՝ մի սկսեք, երբ ներկա է ձեր բալիկը կամ բալիկները, ընդամենը սա։
Ասում եմ որպես նախկին բալիկ, է՜ն հեռու ժամանակներից, երբ ինքս փոքր էի և մեծահասակների վարած յուրաքանչյուր սկզբունքային խոսակցություն, հենց առաջին րոպեից, ինձ սկսում էր ահավոր անհանգստացնել, իսկ ուզածդ վեճ, մանավանդ՝ բարձր, անզիջում ձայներով՝ թվում էր աշխարհի վերջը, ոչ ավել, ոչ պակաս․․․
Հայրն ու մայրը երեխայի հենասյուներն են էս կյանքում, ուրիշ ոչ մեկի, առանց բացառության՝ ուրիշ ոչ մեկի ոչ մի երեխա հակված չի էնքան հավատալու ու վստահելու, որքան իր հորն ու մորը։ Անգամ իր եղբորն ու քրոջը, տատիկներին ու պապիկներին, քեռիներին ու հորեղբայրներին։ Այո, նրանք բոլորը շատ սիրելի են ու վստահելի, նրանք հարազատ հոգիներ են։
Բայց հայրն ու մայրը պահապան հրեշտակներ են։ Ու պատկերացրեք ձեր երեխայի ներքին տագնապը, վախն ու սարսափը, երբ նրա երկու պահապան հրեշտակները սկսում են բարձրաձայն, անզիջում վիճել։

Ցուցադրել ավելի
Back to top button