Լուրեր

Հայաստանում սկսվում է կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտություն

Ամբողջ աշխարհում վերջին մի քանի ամիսների ընթացքում մեկնարկել են կորոնավիրուսի հանդեպ առաջացած հակամարմինների հետազոտություններ, ԵՊԲՀ հետազոտողները ևս միանում են գիտական այդ մարտահրավերին եւ սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը Covid_Antibody նախագծի շրջանակներում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Հետազոտության մեջ ընդգրկվելու համար պետք է`ունենալ կորոնավիրուսի դրական թեստավորում
լրացնել հարցաթերթիկը այցելել հիվանդանոց և կատարել անվճար արյան նմուշառում։

Հետազոտողներն արյան միջոցով կուսումնասիրեն մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում։

«Տվյալ գործընթացը բացարձակ անվնաս է պացիենտի համար։ Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցություն ունենալ գիտության զարգացման այս կարեւոր փուլին, խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ։ Նպաստեք գիտության զարգացմանը` միաժամանակ ճանաչելով ձեր օրգանիզմի զգոնությունը #Covid19-ի նկատմամբ: Մասնակցությունը կրում է կամավորական բնույթ»,-գրում է Արմեն Մուրադյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button