Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Օլիվիա ճայն ու Ռոզալդինա կրիան

Եղել է, չի եղել, մի ճայ է եղել։ Անունը՝ Օլիվիա։ Օլիվիան ապրում էր ծովում գտնվող մի կղզում, իր ընկերուհու՝ Ռոզալդինա կրիայի հետ։
Ամբողջ օրը Օլիվիան ձուկ էր որսում։ Իսկ Ռոզալդինան տանը, ծառերի ստվերում նստած կաղամբ էր կրծում եւ երգում։
Նա շատ լավ ձայն ուներ։
Մի անգամ կղզու մոտակայքով թռչում էր քաղցած Չարլի արագիլը։ Տեսնելով, որ Ռոզալդինան մենակ է, նա մտածեց․
«Բախստ բերեց։ Այդ կրիայից համեղ կերակուր կստացվի»։
Չարլի արագիլը սավառնեց ցած, կտուցով բռնեց կրիային ու թռավ գնաց։
Տուն հասնելով՝ նա բացեց փոքրիկ վանդակի դուռը և Ռոզալդինային ասաց․

-Ներս մտիր։ Ուզածիդ չափ կաղամբ կա։ Կեր ու գիրացիր։
Հետո ամուր փակեց վանդակի դուռը։
Երբ Օլիվիան վերադարձավ ձկնորսությունից, շատ որոնեց Ռոզալդինային, բայց կրիան չկար ու չկար․․․

Ցուցադրել ավելի
Back to top button