Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Օդաչու Ռաֆայելը

Ռաֆայելը ռոմանտիկ ճանճ էր, որն ապրում էր իր հսկայական ճանճային ընտանիքի հետ, ուր անհամար քույրեր, եղբայրներ, մորեղբորորդիներ ու զարմիկներ ուներ:
Ամեն երեկո ճանճերի հսկայական ընտանիքը բզզոցով նստում էր ճաշելու շուկայի աղբարկղի մոտ ու Ռաֆայելի ազգականներն անվերջ թռչկոտում էին մի տեղից մյուսը՝ միմյանց հետ համեղ պատառներ փոխանակելով ու հաճույքից ձեռքերը շփելով․
Բըզզզզ, ի՜նչ համով ա էս թթված թթվասերը, մի հատ համը տես…
Բըզզզզ, բա էս չորացած պիցցա՞ն ինչ ընտիր ա՝ թաթերդ հետը կուտես…
Ճանճերն անընդհատ քեֆ էին անում աղբամանի վրա, քանզի նրանց կյանքն անհոգ էր, ուտելիքը՝ անվճար, եղանակն էլ՝ հիանալի:
Բայց ի տարբերություն մյուս բոլոր ճանճերի՝ Ռաֆայելը միշտ մտածկոտ էր, ինքնամփոփ և անվերջ նայում էր երկինք, համարյա բան չուտելով: Նրան չտեսնված գրավում էին կապույտ երկնքում սավառնող, իրենց հետևից ճերմակ հետք թողնող ինքնաթիռները, որոնք թռչում էին բա՜րձր-բարձր, քսվելով ամպերին և փայլփլելով արևի շողերի մեջ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button