Renderforest-ը հայկական ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և զբաղվում է վիդեո անիմացիաների, լոգոների՝ տարբերանշանների ստեղծմամբ, ինչպես նաև առաջարկում է կայքերի նախագծման ծառայություններ։ Renderforest-ի մասին, հաճախ, ասում են, որ «Բոլորը մեկում» բրենդավորման հարթակ է։ Հարթակը՝ user-friendly է՝ ցանկացած օգտատեր կարող է մուտք գործել ու մի քանի պարզ քայլից հետո ունենալ պրոֆեսիոնալ բրենդինգ՝ ընկերության, անհատական նախագծի կամ մեկ այլ բանի համար։
Renderforest-ից օգտվում են աշխարհի բոլոր անկյուններում՝ ինչպես կազմակերպությունները, այնպես էլ՝ անհատները։ Ունի ակտիվ օգտատերերի հսկայական բանակ՝ Հայաստանից և արտերկրից։ Հայկական բրենդի առաջարկած ծառայություններից,այս պահին, ամբողջ աշխարհում օգտվում է շուրջ 10 մլն ակտիվ օգտատեր։Նրանք ստեղծել են 15 մլն տեսահոլովակ, 2 մլն լոգո և մոտ 200 հազար վեբկայք։
Իսկ հիմա, ընկերությունը ներկայանում է նոր գործիքակազմով, որն ստացել է «Video Maker» անուն ու նախատեսված է մոբայլ հարթակների համար։
Ըստ հեղինակների՝ «Video Maker»-ն ավելի է հեշտացնելու բրենդավորման ու գովազդային հոլովակների ստեղծման գործընթացը։ Պրոֆեսիոնալ հոլովակներ օգտատերերը կստեղծեն ընդամենը 3 քայլով:
Հավելված մուտք գործելը հեշտ է՝ եթե դուք արդեն Renderforest-ի օգտատեր եք, ապա ձեզ մնում է միայն համապատասխան տողերում հավաքել մուտքանունն ու գաղտնաբառը և վերջ՝ արդեն համակարգում եք՝ կարող եք ստեղծագործել։ Բացի այդ, ձեզ հասանելի կլինեն այն բոլոր տեսահոլովակները, որոնք մինչ այժմ ստեղծել եք դեսքթոփային տարբերակում։
Հավելվածը, առայժմ, հասանելի է անգլերեն ինտերֆեյսով և IOS համակարգի օգտատերերի համար, բայց խոստանում են՝ Android օգտատերերը երկար չեն սպասի։