Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Ջոյի ճանապարհորդությունը

Տարին մեկ անգամ Փեդինգթոնի կայարանապետի դուստրը լվանում էր տան կտուրը եւ բվեճները, որոնք ապրում էին տանիքում, հաճախ ընկնում էին ցած, որովհետեւ լվացված տանիքը դառնում էր սայթաքուն։
Ու փոքրիկ բու Ջոն էլ վճռեց, որ երբ հաջորդ անգամ տանիքը լվանալու լինեն, ինքը մեկ օրով կմեկնի գյուղ՝ տատիկի մոտ։ Ո՞ւմ է հաճելի տանիքից սայթաքել ու ընկնել. տատիկի մոտ գնալը շատ ավելի հաճելի է։
Փոքրիկ բու Ջոն գնացք նստեց, որը հասնում էր մինչեւ տատիկի տուն և հարմարվեց պատուհանի մոտ։ Շոգեքարշի անունն էր Շերվուդ, իսկ մեքենավարինը՝ միստր Բոսթոք։
— Տոմս ունե՞ս,— հարցրեց միստր Բոսթոքը փոքրիկ բու Ջոյին։
— Իհարկե,— պատասխանեց Ջոն եւ միստր Բոսթոքին ցույց տվեց իր տոմսակը։
Նրանք ճանապարհ ընկան…

Ցուցադրել ավելի
Back to top button