Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Բլեքին և Ռեջին

Եղել է, չի եղել, մի ձի է եղել։ Անունն էլ՝ Ռեջի։


Ամեն առավոտ Ռեջին կաթ էր տեղափոխում և ամեն անգամ ճանապարհին հանդիպում էր իր բարեկամ Բլեքիին, որը փոքրիկ ու սև մի շնիկ էր։
Ճիշտն ասած, կաթ տեղափոխելն այնքան էլ Ռեջիի սրտովը չէր։ Նա միշտ երազում էր արշավաձի լինել և մրցանակներ շահել ձիարշավների ժամանակ։
Բլեքին էլ գոհ չէր իր ճակատագրից։ Նա երազում էր լավ վազել սովորել, ինչպես իսկական քերծեն, թեև, ազնիվ խոսք, ոտքերը շատ կարճլիկ էին։


Մի անգամ, ճաշից հետո, նրանք երկուսով նստել էին Ռեջիի ախոռում։ Իրար հետ «խաչ ու օղակ» էին խաղում, երբ հանկարծ Բլեքիի գլխում մի սքանչելի միտք ծագեց․․․

Ցուցադրել ավելի
Back to top button