Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Արքայազն անունով փոքրիկ պինգվինը

Արքայական պինգվինների ընտանիքին պատկանող փոքրիկ պինգվինը, որի անունն Արքայազն էր, ձվի մեջ նստած, մտածում էր, թե ինչպես օր առաջ լույս աշխարհ դուրս գա։ Նա շատ էր ձանձրացել ձվի մեջ նստելուց և շատ էր ուզում դուրս գալ ու խաղալ մյուս պինգվինների հետ։
Նա կտուցով, և ապա ոտքով ուժեղ հարվածեց ձվի կեղևին։ Հետո որքան ուժ ուներ սկսեց թմբկահարել, և կեղևը՝ թըխկ, կոտրվեց։
Օֆ, վերջապես նա ծնվեց։


Պինգվին-մայրիկը նայեց նրան եւ չհավատաց աչքերին։ «Զարմանալի է, ― մտածեց մայրիկը։ ― Ինչո՞ւ է իմ փոքրիկը շագանակագույն։ Բոլոր արքայական պինգվինների մեջքին սև փետուրներ են լինում, իսկ փորին՝ ճերմակ…Բայց եթե այս շագանակագույն ներկը լվանք, գուցե իմ փոքրիկն է՞լ դառնա սև ու ճերմակ»։
Պինգվին մայրիկը փորձեց կտուցով քերել Արքայազնի շագանակագույն ներկը, բայց իզուր։ Արքայազնը շագանակագույն էր` շագանակագույն էլ մնաց։
― Ճարը գտա, ― ասաց պինգվին-մայրիկը և պահարանից հանեց մեղրով լի ամանը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button