Լուրեր

Արտակարգ դրությունը երկարացնելու հարցը կքննարկվի կառավարությունում, ապա՝ ԱԺ-ում

ՀՀ կառավարությունը այսօր` օգոստոսի 12-ին, արտահերթ նիստ կգումարի։ Հրապարակված օրակարգում «2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծն է։

Կառավարության նիստից անմիջապես հետո ԱԺ-ն իրավունքի ուժով կգումարի հատուկ նիստ:

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 5-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնեց, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմն օգոստոսի 12-ին կերկարաձգվի ևս մեկ ամսով, սակայն որոշ արգելքներ կմեղմացվեն։

Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել է մարտի 16-ին՝ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու համար։

Վերջին անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին և կավարտվի այսօր։

Ցուցադրել ավելի
Back to top button