Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Ղիփն ու Գիհին

Հեռավոր, շատ հեռավոր ժամանակներում, բլուրների միջև ընկած, աճում էր գիհին։
Նա երբեք քաղաք չէր տեսել, բայց շատ լավ գիտեր, թե ինչպիսին է քաղաքի կյանքը, որովհետև քամին միշտ էլ նորություններ էր բերում։


Քամին ծովից թռչում էր նախ դեպի քաղաք, իսկ հետո անմարդաբնակ կանաչ բլուրներով հասնում էր հովիտ, որտեղ աճում էր գիհին։ Եվ ծառը մերթ լսում էր ծովային շոգենավերի շչակների ձայնը, մերթ շների հաչոցը, մերթ մանուկների ծիծաղը, մերթ էլ ինչ֊ որ մեկի հեռախոսային զրույցը։ Նրան էին հասնում ճայերի ճիչերն ու շոգեքարշերի սուլոցները։ Քամին նրան էր հասցնում բազմաթիվ ձայներ։
Գիհին սիրում էր լսել քամուն, ու երբ քամին մեղմանում էր, ծառն սկսում էր ձանձրանալ ու իրեն միայնակ էր զգում։ Շուրջը ոչ ոք չկար, միայն արևն էր գլխավերեւում, կամ էլ լուսինն ու աստղերը։ Երբեմն նրա ճյուղերին նստում էին թռչունները, բայց դա էլ հազվադեպ էր պատահում։


Եվ մի գեղեցիկ առավոտ գիհին հանկարծ լսեց՝ թըմփ, թը մփ, թըմփ․ ձայնն ավելի էր սաստկանում, ս ա ս տ կ ա ն ո ւ մ, սաստկանում։ Եվ հետո բլրակի գագաթին հայտնվեց Փիղը, որի անունը Ղիփ էր․․․

Ցուցադրել ավելի
Back to top button