Աշխատաշուկայի պահանջներից ելնելով՝ 2021-2022 ուումնական տարվանից մասնագիտական կրթության ոլորտում կիրականացվի նոր մասնագիտությունների ներդրման և փորձարկման գործընթաց:
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հետևյալ մասնագիտությունների որակավորման պետական կրթական չափորոշիչները՝
- «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ»
- «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ»
- «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության «Տեխնիկ՝ էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման»
- «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտության «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման»
- «Ռոբոտաշինություն» մասնագիտության «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի»