Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Շը՜շշշշ

Ինչե՜ր ասես չեն պատահում այս աշխարհում․ ու պատահեց նաև այնպես, որ Շը՜շշշշը կորավ։
Դեռ լավ էր, որ ոստիկանը նրան գտավ ու պահեց ոստիկանատան անկիզելի պահարանում։ Հետո էլ նրա անունը գրեց գտնված իրերի ցուցակում և հայտարարությունների տախտակի վրա մի հայտարարություն կախեց այդ մասին։
Եվ բոլոր նրանք, ովքեր անցնում էին փողոցով, կանգ էին առնում և կարդում հայտարարությունը։
— Ի՞նչ է գրված,— հարցրեց մանչուկն իր մայրիկին։
— Գրված է, որ Շը՜շշշշը կորել է,— պատասխանեց մայրը։
— Իսկ այդ ինչպե՞ս է կորել,— դարձյալ հարցրեց մանչուկը։
— Շը՜շշշշ… լռի՛ր…
Հարևան սրճարանի մատուցողուհին էլ կարդաց այդ հայտարարությունն ու վազեց խոհանոց, որպեսզի տեսնի, թե արդյո՞ք թեյամաններն ու սրճամանները չեն կորցրել իրենց Շը՜շշշշը։ Բայց թեյամաններն ու սրճամանները եռում էին, եւ նրանց բոլոր Շը՜շշշշերը իրենց տեղում էին։
Կինոռեժիսորն էլ տեսնելով հայտարարությունը ստուդիա շտապեց, որպեսզի ստուգի ձայնագրված ժապավենը։ Այդ շաբաթ նրան մի անգամ էր միայն պետք եկել Շը՜շշշշը։ Եվ նրա Շը՜շշշշը իր տեղում էր․․․

Ցուցադրել ավելի
Back to top button