Հին, շատ հին ժամանակներում, մի օր կապիկների թագավորն իր մոտ կանչեց յուր հպատակ բոլոր կապիկներին և հանդիսավոր ասաց․
-Հարգարժան կապիկներ, կապիկների վսեմ ցեղի ներկայացուցիչներ, ես ձեր թագավորն ե՞մ, թե չէ․․․
-Իհարկե մեր թագավորն ես,- աղմկեցին կապիկները,-
-Իհարկե, իհարկե մեր թագավորն ես։ Մենք ի՞նչ ա՝ քեզ կասկածելու առի՞թ ենք տվել․․․
-Դեռ չէ․․․-, ասաց կապիկների թագավորը-, բայց ուզում եմ համոզվել, որ իմ բոլոր հրամանները կկատարեք։
-Թագավորն ապրած կենա, հրամայի, մենք էլ կատարենք,- բացականչեցին կապիկները,- սպասում ենք հրամանիդ։
-Հը՜մ․․․շատ լավ-, ուրախացավ թագավորը- , ուրեմն լսեք՝ հրամայում եմ, որ բոլորդ ձեր աջ ձեռքով քորեք ձեր ձախ ականջը։
-Դրանից էլ հեշտ բա՞ն -, ասացին կապիկները,- դե եթե մեր արքան ա հրամայում, ուրեմն հենց էդպես էլ կանենք։
Եվ բոլոր կապիկները աջ ձեռքով քորեցին իրենց ձախ ականջը։
-Լա՜վ քորեք,- պահանջեց թագավորը,- էնպե՛ս, որ ես էստեղից տեսնեմ․․․
-Լա՜վ ենք քորում,- արձագանքեցին հպատակ կապիկներն ու որքան ուժ ունեին՝ քորվեցին։
-Ապրե՛ք, ապրե՛ք,- գոհ մնաց թագավորը,- տեսնում եմ, որ ինձ ենթարկվում եք։ Իսկ հիմա նոր հրաման՝ հիմա էլ ձախ ոտքի բութ մատով քորեք ձեր քիթը, հապա․․․
Կապիկներն իրար երես նայեցին, բայց քանի որ արքայական հրաման էր՝ սուսուփուս ենթարկվեցին․․․
1 րոպե կարդալու