Մութն ապրում էր դռնապան Սեթի տանը՝ պատի ճեղքում: Ցերեկները նա մնում էր պատի մեջ, իսկ գիշերը դուրս էր գալիս և նստում էր բնակարանում:
Մութը շատ կարգապահ էր և երբեք չէր պատահում, որ նա ուշանար կամ քնով ընկներ: Միշտ դուրս էր գալիս ժամանակին ու ժամանակին էլ՝ հետ էր մտնում ճեղքի մեջ՝ երբ լույսը բացվում էր:
Իսկ դռնապան Սեթն էլ շատ փոփոխամիտ ու կամակոր մարդ էր և մի երեկո ինքն իրեն որոշեց․
-Հերի՛ք ա, որքան իմ տանը մութ եղավ, այլևս չեմ ուզում, որ մթնի, ուզում եմ, որ միշտ լույս լինի:
Եվ, որովհետև որոշումները չէր հետաձգում, մոտեցավ ճեղքին ու ասաց.
-Դու՛րս արի էդտեղից: Ես չեմ ուզում, որ մնաս իմ տանը, գնա՛ էստեղից:
— Բայց ինչո՞ւ,- չհասկացավ մութը, -ի՞նչ վատ բան եմ արել….