Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ. Դռնապան Սեթն ու Մութը

Մութն ապրում էր դռնապան Սեթի տանը՝ պատի ճեղքում:  Ցերեկները նա մնում էր պատի մեջ, իսկ գիշերը դուրս էր գալիս և նստում էր բնակարանում:

Մութը շատ կարգապահ էր և երբեք չէր պատահում, որ նա ուշանար կամ քնով ընկներ: Միշտ դուրս էր գալիս ժամանակին ու ժամանակին էլ՝ հետ էր մտնում ճեղքի մեջ՝  երբ լույսը բացվում էր:

Իսկ դռնապան Սեթն էլ շատ փոփոխամիտ ու կամակոր մարդ էր  և մի երեկո ինքն իրեն որոշեց․

-Հերի՛ք ա, որքան իմ տանը մութ եղավ, այլևս չեմ ուզում, որ մթնի, ուզում եմ, որ միշտ լույս լինի:

Եվ, որովհետև որոշումները չէր հետաձգում, մոտեցավ ճեղքին ու ասաց.

-Դու՛րս արի էդտեղից: Ես չեմ ուզում, որ մնաս իմ տանը, գնա՛ էստեղից:

— Բայց ինչո՞ւ,- չհասկացավ մութը, -ի՞նչ վատ բան եմ արել….

Ցուցադրել ավելի
Back to top button