ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց «Հանրակրթական ու առարկայական» նոր չափորոշիչներն ու հանրային քննարկումը վերածվեց հանրային աղմուկի, որի մեջ լռեց մասնագիտական փաստարկված խոսքը։
Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, կրթության փորձագետ Արսեն Վարդանյանի կարծիքով փաստաթուղթն անթերի չէր․ և՛ հապճեպություն էր նկատվում, և՛ միակողմանի վերաբերմունք։ Մինչդեռ դրա շուրջ աշխատել էր մասնագիտական թիմ, և պետք է հակառակը լիներ՝ ներկայացվեր հավուր պատշաճի։
Սակայն, մասնագետների արձագանքն էլ պատշաճ չեղավ՝ ոմանք սկսեցին միակողմանի քննադատել, ոմանք՝ հակափաստարկներ բերել, երբեմն առանց հիմնավորումների։