Թախտի մեջի Արջն ապրում էր թախտի մեջ։ Նրանով վախեցնում էին երեխաներին՝ երբ երեխաներից մեկը չարություն էր անում կամ չէր ուզում ուտել ճաշը, ծնողներն ասում էին․
-Այ, թախտի մեջի Արջին կասեմ, կգա քեզ կտանի՜։ Տես-տես՝ ոնց ա գռմռում, լսի՜ր։
Եվ արջը թախտի մեջից գռմռում էր․
-Գըռռռ։
Երեխաներն այդ լսելով՝ անմիջապես հնազանդվում էին և ճաշն էլ ուտում էին մինչև վերջ։
-Նայեք, նայեք Արջը ջղայնանում ա,- ասում էին ծնողները, երբ երեխաները դոփում էին հատակին ու բարձրանում էին սեղանի վրա։
-Ա՜յ, նա հիմա կզայրանա ու դուրս կգա թախտից։
Արջը նորից գռմռում էր․․․․