Լուրեր
Բեյրութից հայրենիք վերադարձավ շուրջ 100 հայրենակից

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Բեյրութից հայրենիք է վերադարձել շուրջ 100 մարդ:
«Այսօր Բեյրութից հայրենիք վերադարձան շուրջ 100 հայրենակիցներ, որոնց թվում՝ 21 երեխա։ Այս չվերթով վերադարձողներ ունեցանք նաև Սիրիայից և Միացյալ Էմիրություններից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը»,- գրել է նա։