Հայրիկի դասերը

Խստությունը պիտի լինի չափավոր

Հայրիկ լինելը, իրականում, շա՜տ նուրբ ու անվերջ կատարելագործում պահանջող արվեստ է:
Հիշեցի մի դեպք, որը պատահել է 95-ին, երբ առաջին անգամ, ոտք էի դրել Կոլումբոսի հայտնաբերած մայրցամաքը։ Այսինքն, դեպք էլ չի, ուղղակի դիտարկում։
Եվ համոզված եմ, որ իմ տեղում ով էլ լիներ, այսինքն՝ ոչ ամերիկացի՝ նույնը կզգար։ Ես, սիրելի հայրիկներ, մինչ այդ հասցրել էի լինել տարբեր երկրներում, եվրոպական, ոչ եվրոպական, բայց էն, ինչ տեսա Լոս Անջելեսի Դաուն Թաունի խաղալիքի խանութներից մեկում, ավելի ճիշտ՝ հսկայական մոլի խաղալիքների բաժնում՝ ուղղակի ապշեցրեց ինձ ու առաջին մի քանի վայրկյանը լուռ նայում էի։
Իսկ ի՞նչ էր տեսածս․․․հավատացեք, ոչ մի արտակարգ բան, ընդամենը՝ խաղացող երեխաներ։ Բայց էն, թե ինչպես էին նրանք խաղում՝ իսկապես ցնցող էր․․․

Ոսկե միջինից լավ բան չկա, բոլոր դեպքերում հաշվի առեք, երեխաները միշտ ձգտում են դեպի շրջապատը։ Մարդ արարածն ընդհանրապես սոցիալական էակ է, առանց իր նմանի, պարզապես չի կարող։ Դրա համար էլ մարդուն հանցանքի համար պատժելիս մեկուսացնում ու տանում են բանտ, որ կտրեն իր նմանների հետ շփումից, դա ամենամեծ պատիժն է մարդու համար։
Մի՛ եղեք անխնա պահանջկոտ ու անիմաստ կերպով խիստ ձեր բալիկների հանդեպ, նման ծնողները երբեմն, նույնիսկ, խղճահարություն են առաջացնում ընդհանուրի աչքում, մի սաստեք ձեր երեխաներին ամեն բառի, ձայնի երանգի կամ համարձակ խոսքի ու արարքի համար։ Հիշեք, որքան էլ կուրծք ծեծեք ու գոռաք, որ երեխաները ձերն են՝ իրականում նրանք նախ և առաջ պատկանում են հասարակությանն ու ազգին, հետո նոր միայն՝ իրենց հորն ու մորը։ Մի սարքեք նրանցից մամայի բալաներ, բայց և մի թողեք, որ դառնան պատուհաս մարդկանց ու հետո նաև՝ ձեր գլխին։

Ցուցադրել ավելի
Back to top button