Լուրեր

Ազգային պատկերասրահում վերաբացվում է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը

Ազգային պատկերասրահից տեղեկացնում են, որ վերաբացվում է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը: Այն դիտելու հնարավորություն կունենաք ընդամենը 4 օր:

Հաշվի առնելով ցուցահանդեսի հանդեպ մեծ հետաքրքրությունը, պատկերասրահի այցելության ժամերը կսահմանվեն 11:00 — 20:30: Ցուցահանդեսի տոմսերը կարելի է ձեռք բերել Ազգային պատկերասրահի տոմսարկղից: Նախքան Արտակարգ դրությունը ձեռք բերած տոմսերը ուժի մեջ են:

Խմբային այցելությունների համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով. էքսկուրսիաներ՝ 010 56 74 72, կրթական ծրագրեր՝ 096 86 96 44 հեռախոսահամարներով (առավելագույնը՝ 10 հոգի):

Ցուցահանդեսը ներկայացնում է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից:

Այս ցուցահանդես-նախագիծն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում:

Ցուցադրել ավելի
Back to top button