Լուրեր

Ներկայացվել է Հայաստանի հավաքականի նոր արտագնա մարզաշապիկը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է ազգային թիմի արտագնա համազգեստը՝ նախատեսված 2020-2021 մրցաշրջանի համար:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործընկեր իտալական Macron ընկերության կողմից պատրաստված համազգեստը ծիրանագույն է՝ երանգային տարբեր գծանախշերով:

Հայաստանի ազգային հավաքականի նոր համազգեստի վաճառքը կմեկնարկի օգոստոսի 25-ից:

Ցուցադրել ավելի
Back to top button