Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Երգիչ Գորտիկը

Փոքրիկ Գորտիկը շա՜տ էր սիրում երգել։ Նա ո՛չ ձայն ուներ, ո՛չ էլ՝ առանձնապես լսողություն, բայց առավոտից-գիշեր լոտոսի տերևի վրա պառկած, ամբողջ ճահճով մեկ կռկռում էր․

-Կը՜ռ, կը՜ռ։

Հարևան գորտերը բողոքում էին նրա ծնողներին և պահանջում էին, որ ձայնը կտրի․

-Մի երգել էլ իմանա,- ականջները փակելով՝ դժգոհում էին նրանք,- գլուխներս ցավում ա նրա կռկռոցից, ինչքա՞ն կարելի ա, էնպեսա աղմկում, ասես՝ ամբողջ ճահճում միայն ինքն ա, որ կա։

-Դուք ոչինչ չեք հասկանում,- պաշտպանում էր որդուն հայր գորտը,- մեր Գորտիկը շատ լավ ա երգում և, ընդհանրապես, մեր ցեղը շատ երաժշտական ա՝ իմ հայրն էլ էր սիրում երգել և ես էլ, ասեմ ձեզ, երիտասարդ ժամանակներս նույնպես անտարբեր չէի երաժշտության հանդեպ․ տղաս մեզ ա քաշել։

Ցուցադրել ավելի
Back to top button