Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ 12 և ավելի բարձր տարիքի երեխաները մեծահասակների պես պետք է դիմակ կրեն՝ որպեսզի կանխեն COVID-19 համավարակի տարածումը։
Մինչդեռ 6-11 տարեկան երեխաները, ինչպես հայտնում է Ռոյթերս գործակալությունը, դիմակը հնարավոր է սխալ դնեն և վարակվեն։ Այդ տարիքային խմբի երեխաները համարվում են ռիսկային ՝ դիմակ դնելու կանոնների պահպանման առումով։
6-ից մինչև 11 տարեկան երեխաները արդյոք պետք է դիմակներ դնեն, կախված է մի շարք գործոններից։
Ըստ ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջարկությունների՝
- 12 տարեկան փոքր երեխաները դիմակ պետք է դնեն այն վայրում, որտեղ հնարավոր է վարակի տարածում լինել
- Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե արդյոք երեխան կարողաում է այն ճիշտ դնել
- Մեծահասակները պետք է պատշաճ հսկողության տակ պահեն երեխաներին՝ սովորեցնելով դիմակը ճիշտ օգտագործել, փոխել ու լվանալ դրանք
Համաձայն ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի, հինգ տարեկան և ավելի փոքր երեխաները չպետք է դիմակ դնեն։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ավելի մեծ երեխաներն ավելի ակտիվ դերակատարում ունեն նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության փոխանցման հարցում, քան փոքրերը, ասում են ԱՀԿ-ից և ՅՈՒՆԻՍԵՖ-ից ՝ հավելելով, որ անհրաժեշտ են ավելի շատ տվյալներ ՝ վիրուսի փոխանցման գործընթացում երեխաների և դեռահասների դերն ավելի լավ հասկանալու համար։
ԱՀԿ-ն հունիսի 5-ին հայտարարեց, որ համավարակի տարածումը կանխելու համար պետք է հասարակական վայրերում դիմակ դնել, բայց երեխաների համար հատուկ ցուցում չէր տրվել։
Ըստ Reuters- ի տվյալների, ամբողջ աշխարհում ավելի քան 23 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Covid-19-ի զոհ է դարձել 798.997 մարդ: