Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՜, հեքիաթ․ Լուսնի զգեստը

Ամեն գիշեր Լուսինը դուրս էր գալիս զբոսնելու երկնակամարում։ Նա ման էր գալիս մինչև լուսաբաց և երբ սկսում էր լուսանալ, գնում էր քնելու։

Լուսինը քայլում էր դանդաղ՝ շուրջը նայելով և ասում էր․

-Ի՜նչ գեղեցիկ գիշեր ա և ինչքա՜ն աստղիկներ կան։ Շա՜տ գեղեցիկ գիշեր ա։

Բայց քանի որ անզգույշ էր, մի անգամ էլ, այդպես զբոսնելիս, զգեստի փեշն անցավ աստղերից մեկին ու խճճվեց։ Եվ որքան էլ Լուսինը քաշեց նրա ծայրից, փեշն ազատել չկարողացավ։

-Վա՜յ, վա՜յ, վա՜յ,- անհանգստացավ նա, — հիմա ի՞նչ պիտի անեմ, եթե մինչև լույս փեշս ազատել չկարողացա, կմնամ այստեղ ու տուն գնալ չեմ կարողանա։ Ի՞նչ անեմ։

Ցուցադրել ավելի
Back to top button