Հոպլյա՛, հեքիաթ
Հոպլյա՜, հեքիաթ․Դինո Զավրի ցատկը
Շողոքորթների կողմից ճահիճների արքա հռչակված Դինո Զավրը միայն մի թերություն ուներ՝ սնապարծ էր և հենց այդ պատճառով էլ՝ շատ դյուրազգաց շողոքորթության հանդեպ։
Էնքան էր սնապարծ, որ երբ մոտերքում շողոքորթ չէր լինում, Դինո Զավրն ինքն իրեն էր շողոքորթում։ Բա՜։
Օրերից մի օր, երբ մենակ էր և մի չա՜ղ գովեստի կարիք էր զգում, չդիմացավ գայթակղությանը ու ամբողջ հասակով դուրս ցցվելով ճահճից, ուր սովորականի պես սուզված էր՝ մարտական տեսքով որոտաց․
-Երկարությունս 35մ ա, քաշս՝ 10 տոննա, աշխարհում ո՞վ ա ինձնից մեծ, ինձնից՝ ծանր ու ինձնից՝ հզոր։