Լուրեր

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք, ապաքինվել է 276 մարդ

Օգոստոսի 27-ին կատարվել է 1 746 թեստ, հաստատվել է 181 նոր դեպք, առողջացել են 276-ը, 5 մահվան դեպք է արձանագրվել: Պացիենտները եղել են 53 (կին), 55 (կին), 65 (տղամարդ), 65 (կին) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Օգոստոսի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 43 451
Բուժվողներ՝ 5 052
Առողջացածներ՝ 37 264
Մահվան ելքեր՝ 869
Ընդհանուր թեստեր՝ 202 253:

Ցուցադրել ավելի
Back to top button