Հայրիկի դասերը

Ընկերներն ու ընտանիքը


էսօր պիտի խոսենք բավական արդիական մի խնդրի շուրջ, որի պատճառով վեճեր են լինում գրեթե բոլոր երիտասարդ, և, ոչ միան երիտասարդ ընտանիքներում, առանց բացառության։
Ասելիքս վերաբերում է ընկերներին ու շրջապատին, և հատկապես ուղղված է տղամարդկանց, հիմնականում՝ համեմատաբար նոր ամուսնացած տղամարդկանց։ Քանի որ էս թեման գրեթե միշտ առիթներ է տալիս նրանց կանանց․․․ նյարդայնանալու։


Իհարկե տղամարդն առանց ընկերների չի կարող։
Ընկերները, շատ ու շատ տղամարդկանց համար, կարելի է ասել՝ բացարձակ արժեք են։
Երբ կարդում ես «կորսված սերնդի» երևի թե ամենամեծ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպերը՝ «Արևմտյան ռազմաճակատում փոփոխություններ չկան», «Վերադարձ», «Երեք ընկեր»․․․ հասկանում ես, որ էս կյանքում ընկերությունից լավ ու թանկ, մաքուր ու վեհ ոչինչ, պարզապես, գոյություն չունի։ Ռեմարկն ընդհանրապես ընկերության երգիչ է, նրա գրքերը կարդալով մարդիկ սովորում են ընկերություն անել․․․
Բայց իմ ասածը հետևյալն է՝ տղամարդը, ու հատկապես՝ արդեն ընտանիք ունեցող տղամարդը, այսինքն՝ հայրիկը պիտի անպայմանորեն կարողանա կյանքը պլանավորել։ Սա շատ կարևոր, ու եթե ինձ կլսեք՝ գրեթե պարտադիր պայման է ուզածդ իրեն հարգող տղամարդու կյանքում։ Տղամարդն ընդհանրապես պիտի լինի լավ ստրատեգ, նա պիտի կարողանա տեսնել գոնե մոտակա ապագան, սովորի ճշտել սեփական քայլերի հերթականությունը, իմանա, թե ինչը՝ ինչին կարող է զոհել, եթե տեղը գա, հանուն սեփական ընտանիքի բարօրության․․․

Ցուցադրել ավելի
Back to top button