Լուրեր
Սեպտեմբերի 2-ից օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +36․․․+37 աստիճանի

Սեպտեմբերի 2-ից օդի ջերմաստիճանը հանրապետության ցածրադիր գոտիներում այդ թվում և Երևանում ցերեկային ժամերին կհասնի +36․․․+37 աստիճանի։ Այս մասին հատնում է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Երևանում՝ օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին , սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: