Լուրեր

Գիտելիքը բանալի է, որով կարելի է բացել բառացիորեն բոլոր դռները․ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորնքը Գիտելիքի օրվա առթիվ

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Գիտելիքի օրվա առթիվ․

«Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորում ու լավագույն բարեմաղթանքներս եմ հղում բոլոր աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին ու ծնողներին:

Գիտելիքը բանալի է, որով կարելի է բացել բառացիորեն բոլոր դռները’ տան սովորական դռնից մինչև տիեզերանավի խցիկի դուռը,  մեր մտքի ամենախոր գաղտնարանի դռնից մինչև արհեստական բանականության անմատչելի թվացող դուռը։ Այդ բանալուն տիրելու համար շատ պարզ բան է պետք՝ սովորել, ջանալ, աշխատել» ;

Ցուցադրել ավելի
Back to top button