Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛ հեքիաթ․ Քոմոդո վիշապը

Եղել է, չի եղել, մի վիշապ է եղել։ Անունը՝ Քոմոդո։
Նա կարողանում էր կրակ արտաշնչել, ուստի հարևան բոլոր բնակիչները նրանից վախենում էին։ Լսելով Քոմոդոյի ոտնաձայները, բոլորն էլ փախչում ու թաքնվում էին, ով՝ ուր կարող էր։


Իսկ ոտնաձայները լսելն այնքան էլ մեծ բան չէր, որովհետև Քոմոդոն միաժամանակ երեք զույգ կոշիկ էր հագնում (չէ՞ որ վիշապները վեց ոտք ունեն) եւ այդ վեց կոշիկները միաժամանակ, իսկ յուրաքանչյուր կոշիկն էլ առանձին՝ սոսկալի ճռճռում էին։ Դե․․․ պատկերացրեք։


Բայց մի անգամ Քոմոդոն հանդիպեց Սյուզի անունով աղջկան, որը վիշապից, բնավ, չվախեցավ։
— Ինչո՞ւ ես կրակ արտաշնչում,— հարցրեց Սյուզի անունով աղջիկը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button