Վանա լճի Աղթամար կղզու վրա գտնվող Սբ․ Խաչ հայկական եկեղեցում մատուցվող Խաչվերացի պատարագն այս տարի լինելու է դռնփակ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Վանի նահանգապետարանը:
Նշվում է, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի համար կիրառվելու են հակահամաճարակային կանոնները:
Պատարագը մատուցվելու է սեպտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 09:00-ին: Եկեղեցու ներսում կարող են գտնվել միայն պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի գլխավորությամբ արարողությանը մասնակից հոգևոր հայրերը, Սբ․ Սեղանի սպասավորները և դպրաց խումբը։ Նրանք մինչ կղզի գնալը համապատասխան ստուգում են անցնելու:
Աղբյուր՝ ermenihaber.am