Լուրեր

Առաջին անգամ կանցկացվի շախմատի Երևանի գավաթի խաղարկություն

Երևանի շախմատի ֆեդերացիան ՀՀ անկախության տոնին ընդառաջ առաջին անգամ կազմակերպում է Երևանի գավաթի խաղարկություն, որը կրելու է շարունակական բնույթ: 

Մրցաշարի առաջին փուլը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին` ժամը 18։00-20։00-ը, lichess.org շախմատային հարթակում՝ Արենա համակարգով։

Երկրորդ փուլը, կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը կանցկացվեն մինչ սեպտեմբերի 21-ը ներառյալ: 

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա ընթացքում՝ ժամը 15։00-ից, տեղի կունենան գավաթի 1-ին խաղարկության վերջին զույգերի հանդիպումները։ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը եզրափակչի լավագույն 8 մասնակիցները կպայքարեն հաղթողի կոչման համար։ Մասնակցել կարող են սկսնակից մինչև գրոսմայստեր:

Մրցաշարի ցուցակագրման համար պետք է հայտերն ուղարկել Երևանի շախմատի ֆեդերացիայի թիմին, եթե դեռ թիմի անդամ չեքհանդիսանում։ Հայտը հաստատվելու համար նամակում խնդրում ենք տրամադրել անձնական տվյալները։ 

Մրցանակային հիմնադրամը կազմում է 1 800 000 ՀՀ դրամ: Հաղթողը կպարգևատրվի գավաթով։

Ցուցադրել ավելի
Back to top button