Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Արծիվն ու գառնուկը

Լեռնային Ուելսի բարձունքներից մեկում մի արծիվ էր ապրում․ (Ուելսը կամ ինչպես բրիտանացիներն են ասում Ուելշը գտնվում է Միացյալ Բրիտանական Թագավորության կազմում, սա ասում եմ հեքիաթից դուրս)։
Բայց վերադառնանք հեքիաթին։ Ահա ուրեմն Ուելսի բարձրունքներից մեկում մի արծիվ էր ապրում։ Արծվի անունը Դեվիդ էր։


Նա սիրում էր բա՜րձր, շա՜տ բարձր թռչել։ Ասենք՝ էդ որ արծիվը չի սիրում, բա՜րձր թռչել․․․Ու մի անգամ էլ Դեվիդն այնքան բարձր թռավ, որ ըկնավ աստղի վրա։ Պատկերացնու՞մ եք․․․
Իսկ աստղի վրա մի տնակ կար։ Տնակում ապրում էր Մերին՝ իր գառնուկի հետ։ Դեվիդը բախեց դուռը։
— Ես հյուր եմ եկել,— ասաց նա։
Մերին սեղան գցեց, ու նրանք երեքով նստեցին թեյ խմելու։
— Սիրելի՛ արծիվ, մի կտոր տապակած հաց ուզո՞ւմ ես,— առաջարկեց Մերին։ Բրիտանացիները, շատ են սիրում տապակած հաց։
— Հը՛մ… ո՛չ… շնորհակալ եմ,— պատասխանեց Դեվիդը,— Ես հաճույքով գառնուկին կուտեի․․․

Ցուցադրել ավելի
Back to top button