Լուրեր

Մայրաքաղաքի շատրվաններն ու ջրավազանները վերագործարկվում են

Երևանի շատրվաններն ու ջրավազանները վերագործարկվում են: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 17:00-ից հետո հերթականությամբ կսկսվի մայրաքաղաքի 22 շատրվանների և 8 ջրավազանների վերագործարկումը»,- գրել է Կարապետյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button