Լուրեր

Տարվա լավագույն ուսուցիչներին ընտրելու նոր կարգը․ նախարարությունը մանրամասներ է ներկայացրել

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տարվա լավագույնները» նոր կարգի նախագիծը, որով առաջարկվում է ամբողջությամբ փոխել նախկին լավագույն ուսուցիչ, լավագույն տնօրեն, լավագույն դաստիարակ և ոլորտի այլ աշխատակիցներ ընտրելու ընթացակարգը։

Առաջարկվող նոր նախագածում կարևորվում է ոլորտի աշխատակիցներին խրախուսելու քաղաքականությունը, միաժամանակ առաջնային տեղ է տրվում նաև ստեղծարարությանը, համագործակցությանն ու նորարարությանը։

Մրցույթն անցկացվում է երեք փուլով՝

  • ծրագրային առաջարկների ընդունում,
  • գնահատում և մրցույթի արդյունքների ամփոփում,
  • պարգևատրում։

Առաջարկվող լուծումները նպատակ ունեն խթանել տնօրենների, ուսուցիչների, հաստատությունում ներգրավված այլ մասնագետների կողմից նոր ծրագրերի իրականացումը՝ խրախուսելով ստեղծագործական գործունեությունը, առավել արդյունավետ աշխատանքային մեթոդների և գործիքների ներդնումն ու կիրառումը, հաջողված փորձի տարածումը:

Մանրամասները՝ ԿԳՄՍ նախարարության կայքէջում։

Ցուցադրել ավելի
Back to top button