Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Փոքրիկ պանդան

Բամբուկենիների մեջ ապրում էր պանդաների ընտանիքը՝ հայր պանդան, մայր պանդան և դուստր պանդան։ Երբեմն փոքրիկ պանդան ձանձրանում էր և շատ էր ուզում ընկերներ ունենալ։ Ոչ շատ հեռվում ապրում էր եղջերուների ընտանիքը՝ մայր եղջերուն, հայր եղջերուն և երկու փոքրիկ եղնիկները։ Եղնիկներն ամբողջ օրը խաղում էին միամյանց հետ ու վազվզում մարգագետնում։


– Եկեք ընկերներ լինենք,- առաջարկեց փոքրիկ պանդան։
– Ինչի՞ համար քեզ հետ ընկերանանք։ Դու մեզ նման չես,- պատասխանեց մի եղնիկը,- դու մեզ նման արագ վազել ու թռչկոտել չգիտես։ Կճղակների փոխարեն դու մագիլներ ունես։
– Դու միայն բամբուկ ուտել ու ծառերի վրա մագլցել գիտես,- ասաց մյուս եղնիկը։
Եվ նրանք շտապեցին հեռանալ պանդայից և խաղալ միմյանց հետ։
Տխրեց պանդան, լացեց ու գնաց ծնողների մոտ.
– Եղնիկները չեն ուզում ինձ հետ ընկերանալ,- ասաց պանդան,- քանի որ ես իրենց նման չեմ։ Ուրեմն ես ավելի վա՞տն եմ, քան նրանք…

Ցուցադրել ավելի
Back to top button