Լուրեր

Արտարարգ դրությունն այսօր կավարտվի

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 17․00 կավարտվի արտակարգ դրությունը։ Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարացվել է հինգ անգամ։ Առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել մարտ ամսին՝ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու և համաճարակային իրավիճակը կայունացնելու նպատակով։

Արտակարգ դրությունն ավարտվում է, բայց հակահամաճարակային կանոնների պահպանումն ու  հանրային վայրերում դիմակ կրելու պահանջը չի հանվում։

Սեպտեմբերի 4-ին խորհրդարանը քննարկել և ընդունել էր արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: 

Սեպտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45326 դեպք, որոնցից 41233-ն` առողջացած, 906-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2908 պացիենտ:

Ցուցադրել ավելի
Back to top button