Լուրեր

Հայոց եռագույնը՝ նաև «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում

«Հայոց եռագույնն ամենուր» Հ/Կ անդամների նախաձեռնության և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ գործակցության արդյունքում Հայաստանի պետական դրոշն այսօր ծածանվեց նաև «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում:

Այն տեղադրվել է արգելոցի մուտքից ձախ՝ բարձրադիր վայրում։ Նախկինում հայոց եռագույնը ծածանվում էր ամրոցի վրա։

Հասարակական կազմակերպության անդամ Վրեժ Ղազարյանի խոսքով՝ միտքը հղացել է նախորդ տարի՝ Արևմտյան Հայաստան այցից հետո: 10-ը ընկերներով համախմբվել են գաղափարի շուրջ և առաջինը փոխել Խոր Վիրապում տեղադրված դրոշը, ապա «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինության հետ քննարկումների արդյունքում որոշվել է եռագույնը տեղադրել նախ և առաջ շատ այցելուներ ունեցող արգելոցներում:

Հ/Կ նախաձեռնությամբ եռագույն դրոշը ծածանվում է ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում։

Քննարկման փուլում է «Լոռի բերդ», «Զորաց քարեր», «Բջնի» արգելոցներում ևս հայոց եռագույնը տեղադրելու հարցը:

https://www.facebook.com/ArmenianMonuments/posts/3273101176141877
Ցուցադրել ավելի
Back to top button