Լուրեր

Մրցույթ՝ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար

Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների ֆոնդը հայտարարել է մրցույթ COVID-19-ի տարածման դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար՝ ուղղված Եվրասիական տնտեսական գոտում համավարակի հետևանքով առաջացած բացասական հետևանքների վերացմանը: 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ մրցույթի հետ կապված մանրամասները ներկայացված են https://eabr.org/ կայքում:

Հայտերը լրացնելու համար հարկավոր է անցնել հղումով մինչև 2020թ. հոկտեմբերի 4-ը:

Թվային նախաձեռնությունների ֆոնդի հայտարարած մրցույթին կարող են մասնակցել Եվրասիական զարգացման բանկի անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) այն ընկերությունները կամ մասնագետները, որոնք գործունեություն են ծավալում թվային տրանսֆորմացիաների բնագավառում: 

Ներկայացվող թվային լուծումները (տեխնոլոգիաներ, նորարարություն, հեռախոսի հավելվածներ և այլն) կարող են վերաբերել տնտեսության տարբեր ճյուղերի՝ առողջապահություն, լոգիստիկա, տրանսպորտ, ֆինանսական տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություն, կրթություն, մշակութային և մասսայական միջոցառումների անցկացում և այլն: Կարևոր է, որ ներկայացվող լուծումներն ունենան՝ մասշտաբային դառնալու և ամբողջ Եվրասիական տնտեսական միության տարածքում կիրառվելու հնարավորություն: 

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերությունները Թվային նախաձեռնությունների ֆոնդի կողմից կստանան ֆինանսավորում՝ առաջարկած ծրագրերի իրագործման համար: 

Ցուցադրել ավելի
Back to top button