Լուրեր

Թումոյի հաջորդ ուղղություններից մեկն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան է

Թումոյի հաջորդ ուղղություններից մեկն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան է։

Ալբանիայի մայրաքաղ Տիրանայում բացվելիք նոր Թումո կենտրոնը տեղակայված է լինելու հայտնի Տիրանայի բուրգում: 1988 թվականին կառուցված շենքը նախատեսված էր որպես երկրի նախկին ղեկավար Էնվեր Հոջային նվիրված թանգարան, բայց վերջին տարիներին գտնվում է վատթար վիճակում: Շենքի վերակառուցման և ձևափոխման նախագիծը իրականացնում է հոլանդական աշխարհահռչակ MVRDV ընկերությունն ու անձամբ ընկերության հիմնադիր Վինի Մաասը: Նախաձեռնությունը Ամերիկյան-ալբանական զարգացման հիմնադրամինն ու Տիրանայի քաղաքապետարանինն է:

«Հիշում եք չէ՞ այնտեղի պատմական բուրգը, որտեղ շինարարական աշխատանքների ավարտից հետո բացվելու է Թումոն, իսկ մինչև այդ ալբանացի պատանիները սովորելու են ահա այս գժոտ շենքում՝ Արենա կենտրոնում»,- տեղեկացնում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով լուսանկարներ։

Ցուցադրել ավելի
Back to top button