Հոպլյա՛, հեքիաթ․ Դատավոր աղվեսը

Կար- չկար մի կապիկ կար, անդադար, ինչպես բոլոր կապիկները։ Նա բանուգործ չուներ, պարապ-սարապ թրև էր գալիս ու քիթը միշտ մտցնում էր իրեն չվերաբերող գործերի մեջ։ Ի՞նչ ասես՝ էդպիսին են բոլոր կապիկները՝ սարսափելի հետաքրքրասեր են ու հենց էդ պատճառով հաճախակի ընկնում են տարբեր տեսակի փորձանքների մեջ։


Մի անգամ կապիկը քարերի կույտ նկատեց ու հետաքրքրասիրությունն ինչպես միշտ՝ սկսեց անհանգստացնել նրան։ «Պետք ա տեսնել, թե ի՞նչ կա քարերի կույտի տակ թաքնված»,- մտածեց նա ու անցավ գործի։ Սկսեց քարերը մեկը մյուսի հետևից հանել ու մի կողմ դնել։ Քարերի տակ մի խորը անցք բացվեց։ Անդադար կապիկն իր թաթը մտցրեց բացված անցքի մեջ, տեսնելու, թե ինչ կա էնտեղ թաքնված։ Իսկ անցքից անսպասելի դուրս սողաց մի հսկա օձ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button