Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հարակից շենքն այսօր առավոտյան՝ մոտավորապես ժամը 4-ին հրկիզվել է՝ հայտնում են եկեղեցու հոգաբարձուների խորհրդից:
Շենքում տեղավորված էին «Վասպուրական» սրահը, ինչպես նաև եկեղեցու և մի շարք այլ կազմակերպությունների գրասենյակներ:
Սան Ֆրանցիսկոյի հրշեջ վարչությունն անմիջապես արձագանքել է, սակայն շենքը մեծ վնասներ է կրել:
Եկեղեցու հոգաբարձուների խորհուրդը և համայնքների ղեկավարները տեղում գնահատում են վնասը:
Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության բաժանմունքը հետաքննում է միջադեպը: