Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Աղքատն ու ձուկը

Մի շատ աղքատ մարդ է լինում։ Սրա ունեցած-չունեցածը մի կնիկ ու մի տուն էրեխեք են լինում։ Ամեն օր գնում է, ման գալիս, որ մի աշխատանք գտնի։ Մի օր նրան մի մարդ է պատահում և ասում.Էդ ո՞ւր ես գնում։
Աղքատը թե․

-Աղքատ մարդ եմ, գնում եմ մի գործ ճարեմ։
Դիմացինն ասում է․
-Արի ինձ հետ գնանք ձուկ բռնենք։
Աղքատն անծանոթի հետ գնում է ձուկ բռնելու, թոռը գցում է թե չէ, մի սիրուն, պուճուր ձուկ է բռնում. «Էս պուճուր ձուկն ի՞նչ եմ անում։ Մեղք ա, արի բաց թողնեմ՝ թող գնա իր համար ապրի»,- ասում է աղքատն ու ձուկը հետ է գցում ջուրը։


Անծանոթն էս որ տեսնում է, կատաղում է ու հարձակվում է նրա վրա․
-Էդ ինչի՞ ձկանը ետ ջուրը գցիր, ես քեզ բերել եմ ձուկ բռնե՞ս, թե ձկների հետ խաղ անես։ Կորի՛, էլ աչքիս չերևաս։
Խեղճ աղքատը քոռ ու փոշման թողնում, հեռանում է, մտածելով, թե ի՞նչ մի նոր աշխատանք ճարի։ Վշտացած, գլուխը կախ գնալիս է լինում, մին էլ տեսնում է մի վիշապ՝ մի կով առաջն արած, գնում է․․․

Ցուցադրել ավելի
Back to top button