Հայրիկի դասերը

Հայրիկի դասերը․ Ծնողական ժողով

Ուզում եմ էսօր խոսել բոլոր հայրիկների ամենամեծ փորձություններից, ես կասեի անգամ՝ «մղձավանջը» հանդիսացող թեմայից, որը կոչվում է ծնողական ժողով։
Իմ դպրոցում սովորելու տարիներից ի վեր շատ ջրեր են հոսել․ դպրոցն ավարտել եմ տասնամյակներ առաջ, էլ ավելի ստույգ՝ քառասունմեկ տարի առաջ։ Քառասունմեկ տարի առաջ արդեն ավարտել եմ։ Իսկ դպրոց գնացել եմ հիսունմեկ տարի առաջ։

Պատկերացնու՞մ եք։


Բայց հանրային ընկալումների իմաստով, էնպես չի, որ կես դարը շատ բան է փոխել մեր գիտակցության մեջ՝ մեր ժամանակ էլ հայրիկները խուսափում էին ներկայանալ դպրոց՝ ծնողական ժողովի։ Անձամբ իմ հայրը, երևի, երկու կամ երեք անգամ է ներկայացել ներկայիս Խաչիկ Դաշտենցի անունը կրող մեր դպրոցը, որն իմ սովորելու տարիներին պարզապես, բայց միաժամանակ նաև հպարտորեն կոչվում էր համար 114, անգլիական թեքումով դպրոց։


Ի դեպ աղջիկս էլ է նույն դպրոցը հաճախել ու քրոջս երկու զավակները՝ նույնպես։
Ահա ուրեմն՝ հարիկներն ինչպես հիմա՝ էն տարիներին նույնպես խուսափում էին ներկայանալ ծնողական ժողովների։

Ցուցադրել ավելի
Back to top button