Լուրեր

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 115 նոր դեպք, ապաքինվել է 39 մարդ

Սեպտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47667 դեպք, որոնցից 42676-ն` առողջացած, 938-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3765 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 266066 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 115 նոր դեպք: Ունենք 39 առողջացած:

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 83 տարեկան կին և 69 տարեկան տղամարդ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 288 է:

Ցուցադրել ավելի
Back to top button