Հոպլյա՛, հեքիաթ․ Նապաստակն ու ոզնին


Ամռան մի առավոտ ոզնին դուրս եկավ դաշտ զբոսնելու: Նրան պատահեց նապաստակը:
– Բարև, նապաստակ եղբայր, ո՞նց ես,- հարցրեց ոզնին:
Իսկ նապաստակը, փոխանակ քաղաքավարի բարևելու, ասաց.
– Էսպես վաղ ի՞նչ ես անում դաշտում, ա՛յ ոզնի:
– Զբոսնում եմ:
– Զբոսնո՞ւմ ես,- զարմացավ նապաստակը,- իմ կարծիքով քո այդ ծուռտիկ ոտներով շատ հեռու չես զբոսնի:
– Դու կարծում ես, թե ինձնից արա՞գ կվազես,- հարցրեց ոզնին:
– Իհարկե,- ծիծաղեց նապաստակը:
– Փորձե՞նք վազել,- հարցրեց ոզնին:
– Փորձե՞նք, — ծիծաղեց նապաստակը,- լուրջ ե՞ս ասում, այ ծուռտոտիկ ոզնի։
– Լրիվ լուրջ։ Բայց կսպասե՞ս վազեմ տուն, նախաճաշեմ, գամ: Հը՞․․․
– Լավ․․․ կսպասեմ,- համաձայնեց նապաստակը։
Ոզնին վազեց տուն և կնոջն ասաց.
– Կնի՛կ, շուտով շորերդ հագի, պիտի դաշտ գնանք:
– Ի՞նչ կա որ,- հարցրեց ոզնու կինը․․․ լսենք

Ցուցադրել ավելի
Back to top button