Այսօր առավոտյան հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են ոչ միայն Արցախի ու Ադրբեջանի շփման գծում այլ նաև վիրտուալ տարածքում։
Ի՞նչ չանել և ի՞նչ անել համացանցում։ Ամենակարևոր պայմանը բոլորի համար՝
1․Հետևել բացառապես պաշտոնական, հայկական կողմի լրահոսին։ Հայկական կողմի պաշտոնական լրահոսն է՝ Արցախի և ՀՀ ՊՆ-ն, ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջը , Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը, ՀՀ և Արցախի կառավարության էջերն ու կայքերը։
2․ Զերծ մնալ համացանցում շփման գծից ստացված հոլովակներ կամ լուսանկարներ տարածելուց։ Այսպիսով դուք թշնամու համար դառնում եք ինֆորմացիոն աղբյուր և թիրախ։
3․Համացանցում չպատասխանել ձեզ անհայտ օգտատիրոջ կողմից ստացվող տեսազանգերին և զանգերին։
4․Զերծ մնալ հեռախոսով տեղեկատվություն փոխանցելուց։