Լուրեր

Սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է:

«Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Այս պայմաններում, ինչպես նաեւ համավարակի լարված իրավիճակում, յուրաքանչյուրիս պարտքն է խստագույնս հետեւել կառավարության որոշումներով եւ այլ իրավական փաստաթղթերով սահմանած կանոններին, որ պետությունը ստիպված չլինի երկու ճակատով պայքարել հակառակորդի եւ համավարակի դեմ:

Առաջիկա ժամերին անհրաժեշտ կարգավորումների վերաբերյալ շրջաբերական գրությունները կուղարկվեն հաստատություններին։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթ համարելով անվտանգության պահպանումը, խորհրդակցելով տարածքային կառավարման մարմինների հետ` որոշվել է, որ սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման։ Մյուս ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը կիրականացվի սահմանված ընթացակարգերով՝ առանց ընդհատումների: Վաղն առաջին դասերը կնվիրվեն ստեղծված պատերազմական իրավիճակին եւ անվտանգության, այդ թվում՝ տեղեկատվական կանոնները ներկայացնելուն», — ասել է նախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button